Հաղորդագրություն

21 Ապրիլի, 2023 17:15
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:

  • Տարածել