…
19 Սեպտեմբերի, 2009 00:00
Միաժամանակ անկախությունը բոլորիս վրա մեծ պարտականություն է դնում։ Եվ դա նախ և առաջ այն պահել-պահպանելու սուրբ գործն է։ Անպաշտպան երկրի անկախությունը խիստ խոցելի է ու վտանգված։
Տարեցտարի հայ ժողովուրդը երկրի իշխանությունների գլխավորությամբ կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում նաև բանակում, իրականացնում է լուրջ բարեփոխումներ։ Վստահ ենք, որ դրանց արդյունքում տեղի կունենան տնտեսական, մշակութային, սոցիալական կարևոր տեղաշարժեր, իսկ Հայոց բանակը ազգա-բնակչության հետ սերտորեն համագործակցելով և նրա ջերմ աջակցությամբ ավելի կբարձրացնի իր մարտունակությունը՝ որպես մեր հայրենիքի անվտանգության, խաղաղության ու կայունության հիմնական երաշխիք։
Զինված ուժերը պետք է ամեն րոպե պատրաստ լինեն մեր անկախ հանրապետության սահմանների անվտանգության ապահովմանը։ Բոլորիս ջանքերը նպատակաուղղված են այդ գերխնդրին, որի իրականացումը պահանջում է ռազմական գործի խորը իմացություն, զինվորական ամուր կարգապահություն, հայրենասիրություն և հայրենի հողին նվիրվածության բարձր ոգի։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այս ամենի քաջ գիտակցումով կատարել իր ծառայողական պարտականությունները։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մեծ տոնի առթիվ, ցանկանում հաջողություններ թե ծառայության մեջ, թե ընտանիքում ու անձնական կյանքում։
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏգեներալ-գնդապետ ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎ