Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

17 Փետրվարի, 2023 20:00
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Տարածել