Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

13 Դեկտեմբերի, 2022 15:30
Դեկտեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:
Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:
Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

  • Տարածել