Պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը
27 Հոկտեմբերի, 2022 18:00Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: