Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

5 Հոկտեմբերի, 2009 00:00
Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստ, նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին: Նիստի մասնակիցները հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 10.00-ին, կայցելեն «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ կդնեն 1979-1989 թթ. Աֆղանստանում և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը կկայանա ս.թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 11.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Միջոցառումները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին «Հաղթանակ» զբոսայգի - ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հոկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել