Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

22 Սեպտեմբերի, 2022
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը, ինչպես նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

  • Տարածել