ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

21 Սեպտեմբերի, 2022 11:30
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելուները ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

  • Տարածել