Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

12 Հոկտեմբերի, 2009 00:00
Ս.թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ժամը 14.20-ից 14.45-ը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել