Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերբիայի դեսպանին
31 Օգոստոսի, 2022 18:54Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: