Հրամանատարաշտաբային զորավարժություն

31 Օգոստոսի, 2022 18:08
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։
Խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։
Զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

  • Տարածել