ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հոկտեմբերի, 2009 00:00Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզիուին: Հանդիպումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Ս. Օհանյանը շնորհակալությունն է հայտնել ՉԺՀ քաղաքական և ռազմական ղեկավարությանը` 2006-2008թթ. ստորագրված համաձայնագրերի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը սեպտեմբեր ամսին տրամադրված մարդասիրական օգնության համար:
ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծեց նաև, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես ռազմական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն