Մասնագիտական պարապմունքներ հրետանավորների հետ

23 Օգոստոսի, 2022 17:34
Օգոստոսի 23-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, իրականացրել պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

  • Տարածել