Հատուկ նշանակության վարժանքներ

16 Օգոստոսի, 2022 16:57
Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք։

Դրսևորելով բարձր պատրաստվածություն և բարոյակամային հատկանիշներ, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տարածք, իրականացրել բնակավայրի հետախուզման և հատուկ նշանակության օբյեկտների հայտնաբերման գործողություններ, ստացված տեղեկությունները փոխանցել հրամանատարությանը։

  • Տարածել