Ստուգումներ մարտական հենակետերում

15 Օգոստոսի, 2022 17:16
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում օգոստոսի 12-ից 14-ն իրականացվել են ստուգայցեր։
Ստուգվել են հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը, իրականացված ամրաշինական աշխատանքները։ Ստուգայցերի արդյունքներով արձանագրվել է, որ հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողները բարձր մարտական ոգով և զգոնությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:

  • Տարածել