Գործնական պարապմունքներ

15 Օգոստոսի, 2022 17:15
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ օգոստոսի 15-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Նախորոշված տարածքներում բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման հմտությունները: Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները։

  • Տարածել