Ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

9 Օգոստոսի, 2022 17:34
N զորամասի պահպանության գոտում օգոստոսի 9-ին անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։
Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։

  • Տարածել