Զորացրման հանդիսավոր արարողություն

5 Օգոստոսի, 2022 17:07
N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, բարեմաղթանքի խոսքեր հղել և հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում։ Երկամյա բարեխիղճ ծառայության համար մի շարք զորացրվող զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

  • Տարածել