Մարտավարական զորավարժություն

23 Հունիսի, 2022 15:47
N զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտի զինծառայողների ներգրավմամբ հունիսի 23-ին մեկնարկել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Անցկացվող զորավարժության նպատակն է մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում վաշտի ներդաշնակման կատարելագործումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և պատրաստության ամրապնդումը։

  • Տարածել