Կրակային պատրաստության գործնական պարապմունք

21 Հունիսի, 2022 18:29
Հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են կրակային վարժաձևերի կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման անհատական հմտությունները։

  • Տարածել