ՀՀ ԶՈւ ֆինանսաբյուջետային ծառայությունը համալրվեց պայմանագրային զինծառայողներով
21 Նոյեմբերի, 2009 00:00Բարձրագույն կրթություն ստացած և ուսումնական զորամասում պատրաստություն անցած շարքայինները, ստանալով լեյտենանտի սպայական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցան պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈւ ֆինանսական զինծառայողների շարքերը: Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նորընծա լեյտենանտներին հանձնեց սպայական վկայականներ և շնորհավորեց ծառայության անցնելու կապակցությամբ: Նշելով, որ համալրումը կխկնպաստի ԶՈւ ֆինանսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նորանշանակ ֆինանսիստները ծառայության ընթացքում լիարժեք կդրսևորեն իրենց մասնագիտական ունակությունները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն