Հրահանգչամեթոդական պարապմունքներ

29 Ապրիլի, 2022 17:00
ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները, գնդապետ Սամվել Ասատրյանի ղեկավարությամբ, ապրիլի 8-ից 28-ը զորամիավորումներում անցկացրել են հրահանգչամեթոդական պարապմունքներ:

Ներկայացվել են նյութեր տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների, տեղեկատվության արտահոսքի վտանգների վերաբերյալ։

  • Տարածել