…
28 Ապրիլի, 2022 18:12N զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 28-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։
Զինծառայողները խաղարկել են հարձակողական գործողություններ՝ գրավել կարևոր բարձունքներ, բարելավել զբաղեցրած դիրքերն ու կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։
Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու պատրաստության մակարդակը, ցուցումներ տվել բացթողումները շտկելու վերաբերյալ։