Շտաբային մարզումներ

27 Ապրիլի, 2022 17:10
Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-ից 27-ը N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:

Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ստուգվել են հրամանատարների պատրաստության մակարդակը և կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման ունակությունները:

  • Տարածել