Սեյրան Օհանյանի աշխատանքային այցը
23 Նոյեմբերի, 2009 00:00Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանագոտում տեղակայված ԶՈՒ հրթիռահրետանային զորամասի անձնակազմը պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք:
Նոյեմբերի 22-ին զորամաս կատարած աշխատանքային այցի ժամանակ այս մասին զեկուցվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Շրջելով զորամասի տարածքում և զորանոցներում` նախարարը տեղում ծանոթացավ զինվորների սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստության, առօրյա ծառայության կազմակերպման ու զորամասի խնդիրներին:

Ս. Օհանյանը հանդիպեց և զրուցեց նաև զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց ծառայությամբ, զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով: Զինվորները փաստեցին, որ ծառայությունն ընթանում է բնականոն հունով, և իրենք պատրաստ են դիմակայելու երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգությանը: Զորամասում ընթանում էին պլանային ստուգումներ, և դրանց արդյունքներով լավագույնը ճանաչված զինծառայողներին խրախուսելու նպատակով Ս. Օհանյանը հրամանատարին անվանական ժամացույցներ հանձնեց:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն