Ուսումնական տագնապ

19 Ապրիլի, 2022 16:51
Ապրիլի 19-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և երթով զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը,  առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։

  • Տարածել