Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

24 Նոյեմբերի, 2009 00:00
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ: Դեսպանին ուղեկցում էր ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել