Ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

13 Ապրիլի, 2022 17:59
Ապրիլի 13-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է մարտական պատրաստության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Քննարկվել են նաև արձանագրված բացթողումները, ներկայացվել դրանց շտկման առաջարկություններ:

Ամփոփելով ներկայացված զեկույցները, զորամիավորման հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, խրախուսել լավագույն զինծառայողներին։  

  • Տարածել