Անցկացվել է քննարկում «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով

6 Ապրիլի, 2022 17:12
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին,  պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ զորամասերի կանանց խորհուրդների փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին։ Եվս մեկ անգամ ընդգծվել է զինված ուժերի տարբեր կառույցներում և ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ապահովման կարևորությունը, առկա խնդիրների համապարփակ ուսումնասիրման և կարգավորման առաջնահերթությունը։

  • Տարածել