Մարտավարական զորավարժություն

4 Ապրիլի, 2022 16:20
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:

  • Տարածել