Անցկացվել են գործնական պարապմունքներ

30 Մարտի, 2022 17:28
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 30-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:

Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։

  • Տարածել