…
23 Մարտի, 2022 16:22Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 22-ից 23-ն անցկացվել են շտաբային մարզումներ։
Ճշգրտվել են առաջադրված մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցության կարգը։ Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։