Գործնական պարապմունքներ

18 Մարտի, 2022 17:33
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են գործնական պարապմունքներ։

Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, ներդաշնակ գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու մարտավարական մասնագիտական գիտելիքները։

  • Տարածել