Դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան

18 Մարտի, 2022 17:32
Ռազմական կրթության գրավչության բարձրացման նպատակով, N զորամիավորման հրամանատարի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Վայոց Ձորի և Արարատի մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները:

Դպրոցականները ծանոթացել են ռազմական համալսարանի առօրյային, ուսումնադաստիարակչական գործընթացին և կրթական ծրագրերին, սպայական ծառայության հեռանկարներին, հրաձգության վարժասարքերով կատարել կրակային վարժություններ։

  • Տարածել