Անցկացվել են տեսական պարապմունքներ

17 Մարտի, 2022 20:12
N զորամիավորման զենիթահրթիռային և հրթիռահրետանային մարտկոցների հրամանատարների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 15-ից 17-ն անցկացվել են տեսական պարապմունքներ։

Պարապմունքների մասնակիցներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության գործողությունների, ինչպես նաև մարտական փաստաթղթերի վարման կարգը, կազմակերպվել են մասնագիտական առարկաների ստուգարքներ։

  • Տարածել