…
2 Մարտի, 2022 16:18N զորամասի հրաձգարանում մարտի 2-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Անձնակազմը հրահանգավորվել է հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Դիպուկ կրակով խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։