Մարտավարական մասնագիտական պարապմունքներ

1 Մարտի, 2022 16:52
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 1-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները, ստուգվել դիմացկունությունն ու պատրաստության աստիճանը։

  • Տարածել