Զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

23 Փետրվարի, 2022 18:14
N զորամիավորումում փետրվարի 23-ին հայտարարվել է ուսումնական տագնապ:

Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս են եկել մշտական տեղակայման վայրից, երթով շարժվել նախորոշված շրջաններ և զբաղեցրել նպաստավոր դիրքեր՝ հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները։

  • Տարածել