Կրակային վարժանքներ

22 Փետրվարի, 2022 17:20
Փետրվարի 21-ին և 22-ին N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։

Անձնակազմը երթով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և, ստանալով վերադաս հրամանատարության հրահանգները, անցել կրակային առաջադրանքների կատարմանը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են կրակային պատրաստության մակարդակը, հաստիքային զենքերի կիրառման և թիրախների խոցման հմտությունները։

  • Տարածել