Զինվորական երդման հանդիսավոր արարողություն

22 Փետրվարի, 2022 17:20
N զորամասում անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զինծառայողներին շնորհավորել,  խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

Հանդիսավոր արարողության ավարտին զորամասի մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

  • Տարածել