Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ

21 Փետրվարի, 2022 17:22
2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։

Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։

Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:

  • Տարածել