Զինծառայողներն այցելել են գրականության և արվեստի թանգարան

21 Փետրվարի, 2022 16:24
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին մեկնարկել է «Զինծառայողների կիրակնօրյա այցելություն թանգարան» երկամսյա ծրագիրը։ Զինծառայողները շրջել են թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

Նմանաբնույթ այցելությունները հնարավորություն են ընձեռում ժամկետային զինծառայողներին հաղորդակից դարձնել արվեստի գործերին, պատմությանը, գրականության մեծագույն գործիչների գործունեությանն ու ստեղծագործություններին՝ առավել բովանդակալից դարձնելով նրանց հանգիստի ու ժամանցի կազմակերպումը։

  • Տարածել