…
18 Փետրվարի, 2022 17:18Փետրվարի 18-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները ստուգել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։