…
17 Փետրվարի, 2022 17:25N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը: