Զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

17 Փետրվարի, 2022 17:00
N զորամիավորման զորամասերում փետրվարի 16-ից 17-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ներկայացվել ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

  • Տարածել