Երդման արարողություն

16 Փետրվարի, 2022 16:43
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։

Փետրվարի 15-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

  • Տարածել