Անցկացվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի ճեպազրույցը

10 Փետրվարի, 2022 15:00
Փետրվարի 10-ին տեսակապի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը՝ «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021 թ. արդյունքները և 2022 թ. խնդիրները» թեմայով:

Ճեպազրույցի ընթացքում գեներալ-գնդապետ Սիդորովը ներկայացրել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, հավանական սպառնալիքներն ու մարտահրավերները, անդրադարձել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման առաջնահերթություններին:

Ճեպազրույցին տեսակապի միջոցով մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները:

  • Տարածել