Մեթոդագործնական պարապմունք

10 Փետրվարի, 2022 16:59
Փետրվարի 10-ին N զորամիավորումում անցկացվել է ‹‹ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները›› թեմայով մեթոդագործնական պարապմունք՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների, սպա-հոգեբանների և գնդերեցների մասնակցությամբ։

Մեթոդագործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։

  • Տարածել