Մեկնարկել է նոր ուսումնական փուլը

9 Փետրվարի, 2022 17:35
Զինված ուժերում մեկնարկել է 2022 թվականի ուսումնական տարին։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հակատանկային զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին, մաղթել հաջողություններ նոր ուսումնական փուլում, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը։

  • Տարածել