ԶՈՒ ՀՕՊ զորքերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները
14 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 13-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի զենիթահրթիռային երկու դիվիզիոններում: Չնայած ստորաբաժանումների անձնակազմերը զբաղված էին կիրակնօրյա միջոցառումների անցկացմամբ, այնուամենայնիվ, նրանց մարտական պատրաստականության վիճակը ստուգելու նպատակով տրվել է համար առաջին պատրաստականության ազդանշան:
Մարտական հաշվարկների անձնակազմերը հաշված րոպեների ընթացքում զբաղեցրել են իրենց հաստիքային տեղերը, և տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Մարտական հաշվարկների անձնակազմերը հաշված րոպեների ընթացքում զբաղեցրել են իրենց հաստիքային տեղերը, և տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Զրուցելով զինվորների հետ և գոհունակություն հայտնելով ՀՕՊ-ի մարտական պատրաստականության վերաբերյալ` Ս. Օհանյանը նշել է, որ ցանկացած զինվոր պետք է խորապես ըմբռնի իր գործի ու ծառայության կարևորությունը, առաջնորդվի իր հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով: Դիվիզիոններում պաշտպանության նախարարը ծանոթացել է նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, դիվիզիոնների շրջանակներում իրականացվող մարտական հերթապահության արդյունքներին: Սեյրան Օհանյանն անձնակազմերին հանձնել է խրախուսական նվերներ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն